KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երեխաների անվտանգությունը առցանց խաղերում. Ինչ վնասներ կան և ինչպես պաշտպանվել

February 10, 2026
Share on FacebookShare on Twitter

Այսօր բազմաթիվ առցանց խաղային հարթակներ հնարավորություն են տալիս խաղացողների միջև ուղիղ շփում՝ ինչպես հաղորդագրությունների, այնպես էլ ձայնային կապի միջոցով։ Թեև դա խաղը դարձնում է ավելի հետաքրքիր, նման շփումները կարող են պարունակել թաքնված վտանգներ երեխաների համար։⚠

Առցանց խաղերի ընթացքում երեխաները կարող են բախվել՝

• անծանոթ անձանց հետ տարաբնույթ թեմաներով շփման,
• անձնական տվյալներ հարցնելու փորձերի,
• վիրավորանքների, ճնշման կամ սպառնալիքների,
• խաղից դուրս շփման առաջարկների (Telegram, WhatsApp, սոցիալական ցանցեր),
• հղումների կամ ֆայլերի ուղարկման փորձերի,
• իրական հանդիպման առաջարկներիՈրոշ դեպքերում անծանոթ անձինք կարող են ներկայանալ որպես երեխաներ կամ «խաղընկերներ»՝ նպատակ ունենալով շահել վստահությունը և հետագայում վնաս պատճառել։Պետք է զգուշանալ, եթե խաղում ինչ-որ մեկը
• շատ արագ ուզում է դառնալ «լավ ընկերը»,
• հարցնում է անձնական տվյալները,
• հորդորում է «չասել ծնողներին»,
• ուղարկում է հղումներ կամ խնդրում է ինչ-որ բան ներբեռնել,
• տարբեր պատրվակներով խնդրում է ուղարկել անձնական լուսանկարներ💭

Ինչ պետք է անեն ծնողները

• Ծանոթացեք այն խաղերին, որոնք խաղում է Ձեր երեխան, և դրանց հաղորդակցման հնարավորություններին։
• Բացատրեք, որ խաղում գտնվող մարդիկ միշտ այն չեն, ինչ ներկայացնում են։
• Սահմանեք հստակ կանոններ՝ ինչ կարելի է ասել և ինչ չի կարելի խաղի ընթացքում։
• Օգտագործեք ծնողական վերահսկման և գաղտնիության կարգավորումները։
• Խրախուսեք, որ երեխան ցանկացած անհարմար կամ կասկածելի շփման մասին անմիջապես պատմի Ձեզ։

Երեխաների առցանց անվտանգությունը սկսվում է ծնողների ուշադրությունից, բաց խոսակցությունից և փոխվստահությունից։ 

ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանություն

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր