Աբխազիայի մայրաքաղաքում ցուցարարները մեքենա են մոտեցրել Ազգային Ժողովի շենքին, որով ճեղքել են խորհրդարանի դարպասները և ներխուժել խորհրդարանի դիմացի հրապարակ։
Պատճառը Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցի քննարկումն է։
Օրենքին դեմ են Աբխազիայի շատ բնակիչներ և ընդդիմությունը:
Այսօր պատգամավորները չեն քննարկել օրենքը՝ քվորումի բացակայության պատճառով, իսկ հավաքված բնակիչները պահանջում են ընդհանրապես հանել համաձայնագիրը օրակարգից և ուղարկել լրամշակման։
Շատերը օրենքին դեմ են որովհետև
անցած գարնանն Աբխազիայի իշխանությունները փորձեցին օրենք անցկացնել բնակարանների մասին, որը առաջացրեց քաղաքացիների վրդովմունքը, և հանրապետության նախագահը ետ կանչեց այն։
Այժմ ընդդիմությունը մեղադրում է աբխազական իշխանություններին՝ Աբխազիայի տարածքում իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին ՌԴ-ի հետ միջգերատեսչական համաձայնագրի անվան տակ այդ օրենքը կրկին անցկացնելու քողարկված փորձի մեջ: Ընդդիմադիրների կարծիքով՝ այս համաձայնագիրը լոբբինգ է այն կառույցների շահերի համար, որոնք կապված են Ալեքսանդր Տկաչովի հետ։ Վերջինս հսկայական տուրհամալիր է կառուցում Գագրայի շրջանում և փորձում հասնել տեղական հարկերից ու տուրքերից ազատվելուն:
