KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Թուրքիայի բնակչության 24.8%-ը երեխաներ են

April 22, 2026
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ին երեխաների թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հասցեների վրա հիմնված բնակչության գրանցման արդյունքների համաձայն՝ 2025-ի վերջին Թուրքիայի բնակչությունը կազմել է 86 մլն 092.168 մարդ, որից 21 մլն 375.930-ը` երեխաներ։ Նրանց 51.3%-ը տղաներ են, իսկ 48.7%-ը՝ աղջիկ։

Ըստ այդ տվյալների՝ ամենաշատ թվով երեխաներ կան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 43.3%, Շըրնաքում՝ 39.2%, Մարդինում՝ 36.7%, իսկ ամենաքիչ թվով երեխաներ կան Թունջելիում 15.9%, Էդիրնեում՝ 16.9%-ում։ Թուրքիայի մանկական բնակչության տոկոսային հարաբերակցությունը կազմում է ՝ 24.8%, որն ավելի բարձր է, քան ԵՄ անդամ պետություններինը։ ԵՄ անդամ պետությունների շարքում մանկական բնակչության ամենաբարձր համամասնություններ ունեցող երկրներն են Իռլանդիան՝ 22.7%, որին հաջորդում են Ֆրանսիան և Շվեդիան՝ 20.4%։

Թուրքիայում կյանքի միջին տևողությունը կազմել է 78.1 տարի, տղամարդկանց համար՝ 75.5 տարի, իսկ կանանց համար՝ 80.7 տարի։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր