KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

April 22, 2026
Share on FacebookShare on Twitter

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով  աշխարհի  հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ (The Bank of New York Mellon)։ Ակբա բանկի և BNY Mellon-ի համագործակցությունը ծառայությունների մատուցման, ներմուծման կամ արտահանման գործընթացում հավելյալ հնարավորություն է ստեղծում հատկապես իրավաբանական անձ հաճախորդների համար, որի արդյունքում հաճախորդները կարող են ԱՄՆ դոլարով փոխանցումներ կատարել ավելի շատ ապրանքատեսակների և/կամ ծառայությունների համար։

Միաժամանակ, ֆիզիկական անձ հաճախորդները նույնպես ստանում են առավել մեծ հնարավորություն՝ ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնելու համար։ Համագործակցության շրջանակում հաճախորդներն այսուհետ կարող են Ակբա բանկի միջոցով ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ կատարել նաև տրանսպորտային միջոցների, էլեկտրատեխնիկայի (համակարգիչներ, պրոցեսորներ, մոնիտորներ, բջջային հեռախոսներ և այլն), փայտանյութի, ինչպես նաև նավթամթերքի ձեռքբերման համար։ Ակբա բանկը BNY Mellon-ի հետ համագործակցությամբ կնպաստի Հայաստանում հատկապես արտահանմամբ կամ ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների զարգացմանը։ Միաժամանակ, այս համագործակցությունը կխթանի նաև Հայաստանում գործող բիզնեսների ընդլայնմանն ու միջազգային շուկաներում արդյունավետության բարձրացմանը։ BNY Mellon-ի հետ մեկնարկած համագործակցության շրջանակում հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել և՛ acba digital-ով, և՛ բանկի ցանկացած մասնաճյուղի միջոցով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր