KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռ է կործանվել

April 22, 2026
Share on FacebookShare on Twitter

Անկարայի Թեմելի շրջանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «CH-47» ծանր բեռնատար ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զուգահեռ կոչ է արվել զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց, հայտնում էErmenihaber.am-ը։Պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, իսկ անձնակազմի վիճակը գնահատվում է բավարար։ Վթարի պահին ինքնաթիռում գտնվող 5 զինծառայող հետազոտությունների նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն․ նշվում է, որ դրանք կպարզվեն քննության արդյունքում։ Տեղում աշխատում են փրկարարական և այլ մասնագիտական խմբեր, անվտանգության նկատառումներով տարածքը սահմանազատված է և գտնվում է վերահսկողության ներքո։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր