KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ովքեր են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի լիդերները

April 23, 2026
Share on FacebookShare on Twitter

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ-ին ներկայացրեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների իրենց ցուցակը։ Ինչպես արդեն հայտնի է՝ ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը։ Իսկ ովքեր են կուսակցությունում ընդգրկված այն անձինք, ովքեր ճանապարհ են անցել ու հանրությանը հայտնի են իրենց կատարած աշխատանքով։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրանց անցած ճանապարհը։

Արամ Վարդևանյան – Իրավաբան, փաստաբան և քաղաքական գործիչ։ Ավարտել է իրավաբանական կրթություն և մասնագիտացել է քրեական ու սահմանադրական իրավունքի ոլորտներում։ Հանրությանը հայտնի է որպես մի շարք բարձրաձայն քրեական և քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի պաշտպան։ Եղել է Ազգային ժողովի պատգամավոր, որտեղ զբաղվել է օրենսդրական նախաձեռնություններով, հատկապես՝ իրավական բարեփոխումների ոլորտում։

Գոհար Մելոյան – Նա մասնագիտացած է սահմանադրական իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների, ընտրական իրավունքի, վարչական իրավունքի, իրավաստեղծարարության բնագավառներում։

Դավիթ Ղազինյան – ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն է եղել։ Հասարակական և քաղաքական գործընթացներում ներգրավված գործիչ։

Գրիշա Թամրազյան – ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար է եղել, Վ. Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր, ռեկտորի գլխավոր խորհրդական։ Հասարակական և քաղաքական ակտիվություն ցուցաբերած գործիչ, որը եղել է սկզբունքային փոխնախարար, սիրված իր համակարգած սպորտի ոլորտում։ Մասնակցել է տարբեր նախաձեռնությունների և գործընթացների, հանդես է եկել հասարակական դիրքորոշումներով։ Նրա գործունեությունը հիմնականում կապված է հանրային մասնակցության, սպորտային հաջողությունների և քաղաքական ակտիվության հետ։

Մամիկոն Ասլանյան – Քաղաքական գործիչ, Վանաձորի նախկին քաղաքապետ։ Երկար տարիներ ղեկավարել է Վանաձոր համայնքը՝ իրականացնելով քաղաքային կառավարման ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության և համայնքային ծառայությունների ոլորտում։ Նրա պաշտոնավարման շրջանը աչքի է ընկել տեղական ինքնակառավարման ակտիվ գործունեությամբ, սակայն նաև եղել են քաղաքական տարաձայնություններ և քննադատություններ։

Էդգար Ղազարյան – Դիվանագետ և քաղաքական գործիչ։ Նախկինում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, այդ թվում՝ եղել է դեսպան և պետական կառավարման համակարգում պատասխանատու պաշտոնյա։ Հայտնի է իր կոշտ և հաճախ քննադատական դիրքորոշումներով իշխանությունների նկատմամբ։ Մասնակցում է քաղաքական և հասարակական քննարկումներին՝ անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը։

Լիլիա Շուշանյան – 2019 թվականի հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Հանդիսանում է նաև Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր