Չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար: Այս մասին հայտնում է NTV գործակալությունը: Համաձայն փաստաթղթի՝ 15 տարեկանից ցածր անձինք չեն կարողանա գրանցվել սոցիալական ցանցերում, իսկ թվային հարթակները պարտավոր կլինեն կարգավորել տարիքի ստուգման համակարգեր: Ծնողները կստանան գործիքներ երեխաների էկրանային ժամանակը և առցանց ծախսերը վերահսկելու համար, իսկ արտակարգ իրավիճակներում խոշոր սոցիալական ցանցերը պետք է միջամտեն վնասակար բովանդակության հայտնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Օրենքն ուժի մեջ կմտնի կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց վեց ամիս անց:
