«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկելու է Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ
