KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում ենք հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը. Հունաստանի ՊՆ

April 24, 2026
Share on FacebookShare on Twitter

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոս Դենդիասը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հելլենիզմի համար, որն իր բարեկամ ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական ​​հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է՝ ապահովելու համար, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,-իր գրառման մեջ նշել է հույն պաշտոնյան։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր