«Արդյոք դիտավորյալ են ոչնչացվել այն շարասյան ռադիոկապի սարքերը, որը վթարի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, ինչի հետևանքով Սոնան և նրա չծնված երեխան մահացել էին», ֆեյսբուքյան տեսանյութում բարձրաձայնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա հայտնեց, որ մինչ օրս ռադիոկապի այդ սարքերը չեն ներկայացվել փորձաքննության, բայց դրանք շատ կարևոր են, որովհետև դրանցով են արձանագրել, թե վթարի պահին ով ինչ է խոսել, ինչ հրահանգներ են տվել, ուղեկցորդներին, վարորդին, կամ վրաերթից հետո ինչպես է իրեն պահել Նիկոլ Փաշինյանը, արդյոք տվել է հնահանգներ։
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է։ Եթե Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի գործով ապացույցները ոչնչացվում են՝ ո՞վ է իրականում մեղավոր։ Հ.Գ. Երեկ Սոնա Մնացականյանին և նրա չծնված երեխային մահվան հասցնելու 4-րդ տարելիցն էր:
