KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ռուսաստանում արգելվել է Հայաստանից ներմուծված հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

April 28, 2026
Share on FacebookShare on Twitter

Ռուսական պետական «Честный знак» պիտակավորման համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի առցանց եւ օֆլայն վաճառքը: ՌԴ Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (պիտակավորման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռեւազ Յուսուպովը РБК-ին ասել էր, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնք այժմ արգելափակված են՝ ստուգում անցնելու նպատակով։ Նշվում էր, որ կասեցումը իբր պայմանավորված է «Ռոսպոտրեբնադզորի» նամակով, որում գործակալությունը նշել է՝ «անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին եւ առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար»: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են։

Հաղորդվում է, որ արգելվել են 2026թ. փետրվարի 17-ի եւ 2026թ. մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները: Յուսուպովի խոսքով՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչեւ ստուգման ավարտը»։ Գործակալությունը հաղորդում է նաեւ, թե 2024-ին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո պիտակավորման համակարգն արդեն կասեցրել էր Ջերմուկի 2.5 միլիոն շշի վաճառքը։ «Պարզվել էր, որ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր պարունակվել», հայտնում է РБК-ն։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր