KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ

April 29, 2026
Share on FacebookShare on Twitter

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս, անդրադառնալով օկուպացված Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը, նշել էր, որ «դատապարտելը ոչինչ չի տա ՀՀ քաղաքացուն»․

«Դու և քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերումը, քանդումը Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից, այսօր ձեզ իրավունք եք վերապահել, ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ և մի քանի տիրադավ իբրև թե հոգևորականների մասնակցությամբ, քաղաքական օրակարգ ձևավորել և քաղաքական հա՞յտ ներկայացնել ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարենորոգման հարցերով…  Դուք, որ եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, նրանց արարքներին էլ վախենում եք գնահատական տալ, այսօր հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց ….»,- դիմելով Թորոսյանին ու նրա ՔՊ-ական թիմակիցներին ու ղեկավարությանը՝ ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Խղճուկ և ողորմելի զանգված եք դուք. ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել՝ այնքան շատ է ձեր ներսում այդ ամենը, ու կարծում եք, թե մեր ազգն այնքան հեռացած է իր ինքնությունից ու արմատներից, որ ձեզ պետք է ձա՞յն տա, քվե՞ տա…»,- խոսքը շարունակել է քահանան, ապա դիմել է նաև ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, խոսքս՝ ձեզ. դուք ու՞մ եք ձայն տալու, ու՞մ եք իշխանություն տալու՝ ձեր փոխարեն որոշումներ կայացնելու համար, ու՞մ եք օժտելու մանդատով՝ աշխարհում ձեզ ներկայացնելու համար. այս տեսակների՞ն, որոնք եկեղեցի քանդողի ձեռքը համբուրու՞մ են…Այդ տեսակը մեր ինքնության հետ ընդհանրապես կապ չունի։ Սրանց գենը դեռ պետք է ստուգել՝ հայ են, թե հայ չեն։ Չեմ կարծում, որ հայն այդքան հայատյաց կլինի»,- ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր