«Մենք չունենք օրենքով որեւէ պարտադրանք, սահմանափակում՝ հնչեցնելու այս կամ այն ժամանակահատվածում մեր վարչապետի թեկնածուի անունը»,- այսօր հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ Լրագրողներին հետաքրքրում էր՝ ո՞վ է ի վերջո լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն։ Իվետա Տոնոյանն ասաց՝ կգա պատեհ պահը եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Նա խոստացավ՝ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունը կլսենք առաջիկա օրերին։
ԲՀԿ-ն ներկայացնում էր «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ ունեն վարչապետի 4-5 թեկնածու, մինչ այս պահը անուններ չեն հայտարարվել։ Գագիկ Ծառուկյանը միայն հստակեցրել է՝ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանա դառնալ ՀՀ հաջորդ վարչապետը, իրենք նրան չեն սատարի։
