Ազգայկն ժողովում փակ և գաղտնի քվեարկության արդյունքում՝ Մարտին Գալստյանը վերընտրվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 69-ը: Քվեատուփում առկա էր 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չարձանագրվեցին։ Այսպիսով, Մարտին Գալստյանի օգտին «կողմ» քվեարկեց 69 պատգամավոր: Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։
