KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Քննարկվել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների զարգացման ուղիները

May 7, 2026
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների դրական զարգացումները, անդրադարձել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի: Կարևորվել է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով լոգիստիկ լուծումների և շուկաների փոխադարձ հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարցերին: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները՝ դիտարկելով դրանց հաջորդ փուլը Թաիլանդում անցկացնելու հնարավորությունը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր