KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Իմ ինստագրամի և Տիկտոկի հետևորդ ռուսաստանցիները խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

May 7, 2026
Share on FacebookShare on Twitter

«Դիվերսիֆիկացվել է նաև տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների թիվը։ Օրինակ՝ եթե 2023-ին մեր ընդհանուր զբոսաշրջային հոսքերի մեջ ՌԴ-ից եկողները այս նույն ժամանակահատվածում՝ հունվար-ապրիլ, եղել են 52 տոկոսը, հիմա՝ 36, 2024-ին՝ 42 տոկոս, հիմա՝ 36 տոկոս։ Մեկ երկրի մասնաբաժինն ավելի քան 50 տոկոսից մոտեցել է մեկ երրորդին։ Ավելացել են Հնդկաստանից, Իտալիայից, ֆրանսիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից եկողների թիվը»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսպիսի վիճակագրություն ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Իմ ինստագրամի և Տիկտոկի հետևորդ ռուսաստանցիները խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն խոստումը կատարում են»։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց․ «Զբոսաշրջիկների այցելություններն ակնհայտ երևում են նաև մշակութային հուշարձաններ այցելություններով։ Մայիսի սկզբի օրերին՝ չհաշված կազմակերպված տուրերը, որոնք զբոսաշրջային ընկերություններն անում են ընդհանուր, անհատական տոմսերով Գառնիում 2000-3000 այցելություն է եղել։ Այցելությունների այցի մակարդակը մշակութային հուշարձաններ էապես բարձրացել է»։

Նիկոլ Փաշինյանն էլ պարծեցավ․ «Էս ընթացքում ես էլ փողոցներում հանդիպել եմ զբոսաշրջիկների։ Իտալիայից եկած զբոսաշրջիկների հետ էլ եմ նկարվել, Ռուսաստանից եկածների հետ էլ, Վրաստանից եկածների հետ էլ, Գերմանիայից եկածների հետ էլ, Չինաստանից եկածների հետ էլ, էլի շատ երկրների զբոսաշրջիկների։ Այնպես որ, դա տեսանելի է»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր