KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ

May 8, 2026
Share on FacebookShare on Twitter

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի և նրա X ընկերության դեմ, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 7-ին հայտնել է ֆրանսիական Monde թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։ Հոդվածում նշվում է, որ Փարիզի դատախազությունը մայիսի 6-ին նախնական հետաքննություն է սկսել X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) մայր ընկերության, դրա ղեկավար Իլոն Մասկի և մինչև 2025 թվականի ամառը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լինդա Յակարինոյի դեմ։ Ապրիլին Մասկը չէր ներկայացել Փարիզի դատախազություն՝ X-ի դեմ հետաքննության շրջանակում ցուցմունք տալու համար։ Իսկ փետրվարին խուզարկություններ էին կատարվել Ֆրանսիայի նրա գրասենյակներում։

2025 թվականի հուլիսին Փարիզի դատախազությունը հետաքննություն էր սկսել X-ի դեմ՝ ալգորիթմերի ենթադրյալ մանիպուլյացիայի կասկածանքով։ Հետագայում հետաքննությունն ընդլայնվել էր X-ի հարթակում աշխատող Grok չաթբոտի դեմ հայտարարությունների առնչությամբ՝ սեռական բնույթի ֆեյքեր ստեղծելու մեղադրանքներով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր