KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Մնացել է վերջին մի քանի խաղը. Հենրիխ Մխիթարյանը՝ իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին

May 12, 2026
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր հետագա կարիերայի մասին որոշումը կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին նա լրագրողներին ասել է Ա Սերիայի հերթական տուրի խաղից հետո:

«Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ իմ նվաճումների և ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալու համար: Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը և այս տղաների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգել են իմ ֆուտբոլային կյանքը: Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ: Չորեքշաբթի մեծ հանդիպում ունենք, ցանկանում ենք լավ նախապատրաստվել և ևս մեկ տիտղոս նվաճել»,- ասել է Մխիթարյանը։ 36-րդ տուրում «Ինտերը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»: Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր