KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Դատարանը ճանաչեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը

May 12, 2026
Share on FacebookShare on Twitter

Հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստին հանրային մեղադրողը և մեղադրյալ Գագիկ Ծառուկյանը չէին ներկայացել։ Վերջինի պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը նիստին չի կարող ներկա գտնվել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու պատճառով։ Նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը կողմերին հիշեցրեց, որ դատական նիստում այլևս քննարկման հարց չկա, լրացուցիչ դատալսումներն ավարտված են, ուստի դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար, որը կհրապարակվի մոտ 30 րոպեից։ Վերադառնալով դատական նիստերի դահլիճ՝ դատավոր Արամ Գրիգորյանը հրապարակեց վճիռը․ «Ճանաչել և հռչակել Գագիկ Ծառուկյանի անմեղությունը և Գագիկ Ծառուկյանին արդարացնել մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ»։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը՝ 100 միլիոն դրամի չափով, վերադարձնել գրավը մուծած անձին։ Դատարանը Սեդրակ Առուստամյանին ճանաչեց մեղավոր, սակայն համապատասխան հոդվածով նախատեսված պատիժ չնշանակեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր