KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը, իրանց «գցած կտերը» ոչ ոք չի ուտելու․ Նարեկ Կարապետյան

May 13, 2026
Share on FacebookShare on Twitter

«Մեր հարևան երկրի ղեկավարը հայտարարում է, որ իր հայրենակիցները պետք է գան և Հայաստանում ապրեն։ Կարող եմ կարդալ այդ հայտարարությունը, եթե ուզում եք, ու հետո իրար հետ մտածեք, թե ինչպե՞ս դրա դեմը առնել»,- այս մասին ասաց  «Ուժեղ Հյաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

«Ալիևը հայտարարել է․ «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Դա իրականացնելու համար հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա»։ Սա Իլհամ Ալիևն է ասել՝  երկու ամիս առաջ ՝ բոլոր գիտնականներին հավաքելով։ Հիմա, ես գտնվում եմ մի համայնքում, որտեղ պատմականորեն այս հարցը լուծված է եղել։ Այո՛, այս համայնքը ու Գորիսը չեն համոզվել ժամանակին, ինչքան ուզեցել են մտնել, ճամփել են իրանց։ Կներեք արտահայտությանս համար՝ իրանց  «գցած կտերը» ոչ ոք սովետի ժամանակ էլ չի կերել,  հիմա էլ չի ուտելու։ Պատմականորեն հայկական տարածք է և  դուք գիտեք ինչպես տարածքը պահեք հայկական։ Դուք գիտեք՝ ինչպես անեք, որ մեր երկիրը չփոքրանա»։

Կարապետյանը նաև նշեց, որ պայքարում են, որպեսզի ադրբեջանցիները չգան Հայաստանի տարածք։ «Եթե այս իշխանությունը վերարտադրվի, շատ արագ Սահմանադրություն են փոխելու։ Եթե Սահմանադրությունը փոխեցին, շատ արագ նոր պահանջ է գալու՝ իրենց իբր վերադարձը։ Դուք էդ հարցը լուծել եք, օգնե՛ք ամբողջ Հայաստանին այդ հարցը լուծի, խոսե՛ք բոլորի հետ, բացատրե՛ք, որ նրանք ունեն քաղցր լեզու, բայց դառը մտքեր։ Թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը»,- ասաց Կարապետյանը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր