KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ավինյանի արարքում հանցակազմ կա. իրավապահները պիտի քննեն այն. Իոաննիսյան․Oragir.News

May 13, 2026
Share on FacebookShare on Twitter

«Մեր կարծիքով՝ առերևույթ հանցակազմ կա, այդ դեպքով իրավապահները պիտի քննեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ասել է, որ ուսումնասիրում են»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ, իշխող ՔՊԿ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել։ Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ի համաձայն ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։ Նշենք նաև, որ ավելի վաղ լրատվամիջղներից մեկի հետ զրույցում Ավինյանը նշել էր, որ խոսքը մանկատան սանի մասին է, որին այցելել է մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էին փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Այս ամենի համատեքստում հետաքրքրական է այն, որ վերջերս իրավապահները քրեական վարույթ հարուցեցին Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Գոհար Ղումաշյանի դեմ՝ հեռուստացույց նվիրելու փաստով։ Նրան Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք էր առաջադրել բարեգործության արգելքը խախտելու համար։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր