KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Լատվիայի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

May 14, 2026
Share on FacebookShare on Twitter

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան հայտարարել է, որ ինքը և իր ողջ կառավարությունը հրաժարական են տալիս։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպուտնիկ Լատվիա գործակալությունը։ «Հայտնում եմ 2026 թվականի մայիսի 14-ին վարչապետի պաշտոնից իմ հեռացման և ողջ նախարարների կաբինետի հրաժարականի մասին»,- ասված է Սիլինյայի հայտարարության մեջ: Նշվում է, որ մայիսի 14-ին Սեյմում ընդդիմության նախաձեռնությամբ կարող էր տեղի ունենալ վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկություն։ Սիլինյան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ չսպասելով քվեարկությանը։ Սա նշանակում է նաև ողջ կառավարության հրաժարական։

Մայիսի 10-ին հաղորդվել էր, որ Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հրաժարականի դիմում է ներկայացրել լատվիական Ռեզեկնե քաղաքում նավթամբարի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպից հետո։ Պաշտպանական գերատեսչության նախնական տվյալների համաձայն՝ անօդաչուն ուկրաինական էր։ Մայիսի 7-ի առավոտյան Լատվիայի օդային տարածք են ներթափանցել մի քանի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն ընկել է Ռեզեկնե քաղաքում՝ վնասելով նավթամթերքի պահեստարանը։ Միջադեպը մեծ արձագանք է առաջացրել Լատվիայում, ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրաժարականը։ Արդյունքում Սպրուդսը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից և պատասխանատվություն ստանձնել այն բանի համար, որ այդ օրը Լատվիայի օդային տարածք ներթափանցած անօդաչուները անվտանգ կերպով չեն խոցվել, ինչը հանգեցրել է նավթաբազայի վնասմանը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր