KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ստացվում է՝ լիարժեք ապահովագրություն չէ, բյուջեում այդ փողը նախատեսված չէ, եւ, ամենայն հավանականությամբ, այս ամենը 1-2 ամսվա կյանք ունի, որից հետո լուրջ պրոբլեմներ կսկսվեն. Հրանտ Բագրատյան

May 15, 2026
Share on FacebookShare on Twitter

Փաշինյանն ու իր թիմը բոլոր քարոզչական «զբոսանքների» ժամանակ՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, թոշակառուներին կերակրում են անվճար դեղորայքի մասին հեքիաթներով: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փլուզում է անվճար դեղերի միֆը.

«Նախ՝ դեղերի 1/3-ն է միայն ընդգրկված ցանկում: Երկրորդը․ այս ընդգրկված դեղորայքը գնելու համար էլ համավճար ես տալիս: Բոլոր առողջապահական հիմնարկները, դեղատները դժգոհ են: Պոլիկլինիկաներում հերթեր են, ինչը մենք կանխատեսում էինք: Հիմա, օրինակ, ես եթե որպես թոշակառու հերթագրվեմ պոլիկլինիկայում, ինձ կասեն՝ արի հունիսի վերջին»:
Ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն հաղթի, առողջապահության ապահովագրությունը հիմնականում կդադարի, որովհետեւ դրա իրականացման համար պետք է 660 մլրդ դրամ, իսկ բյուջեով հատկացվել է ընդամենը 240 մլրդ, ինչն արդեն վերջանալու եզրին է: Այս մասին Հրանտ Բագրատյանը զգուշացրել էր դեռ այն ժամանակ, երբ ապահովագրական բժշկությունը նոր էին մտցնում: Այսօր էլ հիշեցնում է.

«Առողջապահության գումարը 2025 թվականին եղել է 180 մլրդ, դարձրել են 240 մլրդ, մինչդեռ պետք է դարձնեին 660 մլրդ դրամ: Արդյունքում՝ ստիպված բժիշկներին են քիչ վարձատրում, բժիշկները տուժում են: Մասամբ ստացվում է, որ նրանց հաշվին է իրականացվում ապահովագրությունը: Դեղերն են կրճատում, բժշկական ծառայությունների ցանկը, եւ ստացվում է, որ սա լիարժեք ապահովագրություն չէ, որ ապահովագրություն ոնց որ թե կա, բայց իրականում չկա: Որովհետեւ մեզ հայտնի է, որ բյուջեում այդ փողը նախատեսված չէ, եւ, ամենայն հավանականությամբ, այս ամենը 1-2 ամսվա կյանք ունի, որից հետո լուրջ պրոբլեմներ կսկսվեն»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր