KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Հերոսներից ամեն մեկի աչքերի մեջ մի մեծ աշխարհ է, իսկ սա ասում է՝ Ղարաբաղյան պայքարը մեզ պետք չէր․ պետք է անպայման իշխանափոխություն անենք»

May 15, 2026
Share on FacebookShare on Twitter

«Միասնության թեւեր» կուսակցության թիմն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Ապարան քաղաքում։ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը կուսակցության անդամների հետ Ապարանում այցելեց նաեւ պատերազմում զոհված հերոսների շիրիմներին։

«Այս քարոզարշավի շրջանակներում նայեք պետության ղեկավարի խոսքը, մեկ էլ մեր հերոսների աչքերի արտահայտությունը։ Մեծ դիսոնանս է տալիս։ Մենք ով ենք, որտեղից ենք եկել, եւ այսօր մի այնպիսի իշխանության ենք արժանացել, որ ընդհանրապես արժեքային մի մեծ դիսոնանսի մեջ ենք։ Հերոսներից ամեն մեկի աչքերի մեջ մի մեծ աշխարհ է, իսկ սա ասում է՝ «Ղարաբաղյան պայքարը մեզ պետք չէր, դա մի մեծ խաբկանք էր, մերը չէր, ով է ասում, որ Ղարաբաղը մերն էր, ով է ասում, որ 5000 զոհ ենք տվել»։ Լեզուն էլ չի ֆռռում ասի՝ Արցախ։ Այս քարոզարշավի մեխն այն է, որ մարդը հստակ բացահայտում է իր կերպարը։ Ժողովուրդ ջան, մեզ մնում է հավաքվենք բոլորով, գնանք մեր քվեով ասենք այն, ինչ մտածում ենք իր մասին»,- հերոսների շիրիմների մոտ ասաց Դավիթ Անանյանը։

Նա հավելեց․ «Սա մի մեծ փորձություն է բոլորիս համար, մենք պետք է անպայման գնանք ու իշխանափոխություն անենք»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր