KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ

May 21, 2026
Share on FacebookShare on Twitter

Իրազեկում․ մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ. Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։

Մայիսի 25-ին՝ ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան – Նոր Գեղի բնակավայր – Երևանյան խճուղի – Եղվարդի  խճուղի- Երևանի Հալաբյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը, ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28՝ միջոցառման ավարտը։ ժամը 1։30-ից 07.00-ն՝ սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում, ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը, ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը։

Մայիսի 26-ին՝ ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան  փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը, ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Մայիսի 28-ին՝ ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր