Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հեռահար զինատեսակներով (ATACMS) հարվածել ՌԴ խորքերը։
Ըստ New York Times֊ի, դրանք հավանաբար կօգտագործվեն Կուրսկի շրջանում ռուսական և հյուսիսկորեական զորքերի դեմ։
Ինչպես հայտնում է Le Figaro֊ն,
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ հետևելով ԱՄՆ-ին, թույլ են տվել Ուկրաինային հեռահար Storm Shadow/SCALP հրթիռներ արձակել ՌԴ տարածքում։
RTVI-ն ներկայացրել է խորությունը քարտեզի վրա` ըստ հրթիռների հեռավորության և ստացվում է, որ արևմտյան հեռահար զենքերի թիրախում կարող է հայտնվել նաև Մոսկվան։

Դոնալդ Թրամփի որդին X-ում գրառում է կատարել` «իմբիցիլ» անվանելով ՌԴ խորքերը հարվածելու թույլտվություն տվողներին։
Ռազմաարդյունաբերական կոմպլեքսը ցանկանում է 3-րդ համաշխարհային պատերազմ սկսել, նախքան հայրս կկարողանա խաղաղություն հաստատել ու կյանքեր փրկել։
