Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է՝ նա, ով Իսրայելին կվերադարձնի առնվազն մեկ պատանդ, կկարողանա ընտանիքի հետ անվտանգ լքել Գազայի հատվածը, ինչպես նաև կստանա հինգ միլիոն դոլար:
«Ես դիմում եմ նրանց, ովքեր ցանկանում են դուրս գալ այս իրավիճակից։ Նա, ով մեզ գոնե մեկ պատանդ կբերի, կկարողանա անվտանգ հեռանալ Գազայի հատվածից իր ընտանիքի հետ: Մենք նաև 5 միլիոն դոլար կտանք պատանդի դիմաց։ Ընտրեք, ընտրությունը ձերն է»,- հայտարարել է Նեթանյահուն Գազա այցի ժամանակ:
