KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ուկրաինան ամերիկյան բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին

November 20, 2024
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆ-ն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5-ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից:

«Այս գիշեր ժամը 03:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով հարվածել է Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտին: Ըստ հաստատված տվյալների՝  կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ: Հակահրթիռային մարտի արդյունքում С 400 ՀՕՊ համակարգի և «Պանցիր» ՀՕՊ հրթիռային համակարգերի մարտական անձնակազմերը խոցել են 5 հրթիռ և վնասել 1-ը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

ATACMS-ի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում, հրդեհ է բռնկվել։

Հիշեցնենք՝ РБК Украина-ն, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում իրազեկ աղբյուրին, գրել էր, որ երկրի պաշտպանության ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարվածել են ATACMS բալիստիկ հրթիռներով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր