Casio-ն թողարկել է յուրահատուկ գաջեթ՝ մատանիներ փոքրիկ ժամացույցների տեսքով։

Մատանին անջրաթափանց է, ունի լիովին ֆունկցիոնալ LCD էկրան, վայրկյանաչափ, զարթուցիչ և ժամային գոտիների միջև անցնելու հնարավորություն:
Սնուցվում է մեկ մարտկոցով, որով ժամացույցը կարող է աշխատել մոտ երկու տարի, իսկ մարտկոցը փոխարինելի է: Գինը՝ մոտ 130 ԱՄՆ դոլար։
