Երկուշաբթի վաղ առավոտյան Լիտվայի Վիլնյուսի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ DHL բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել` մխրճվելով բնակելի տան մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են ինքնաթիռում:
Թռիչքն իրականացրել է SWIFT ավիաընկերությունը՝ DHL-ի անունից և օդ է բարձրացել Գերմանիայի Լայպցիգ քաղաքից մինչև ինքնաթիռի կործանվելը` ժամը 0330 GMT-ի սահմաններում, հայտնել է կառավարական Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի խոսնակը։ Նա հավելել է, որ տան մեջ գտնվող մարդիկ ողջ են մնացել։
Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ինքնաթիռը եղել է Boeing 737-400:
Փրկարար ծառայությունները հայտնել են, որ ինքնաթիռը բախվել է գետնին և սահել առնվազն 100 մետր, մինչև տան մեջ մխրճվելը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ վթարի պատճառները պարզվում են։
Մոտակայքում նկատվել է ոստիկանության և շտապօգնության մեծ ներկայություն, իսկ մոտակա մի քանի խոշոր փողոցներ շրջափակվել են:
Տեսանյութում երևում է պայթյունի պահը։
