Երեկ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին մեծ քանակությամբ ցուցարարներ, այդ թվում նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների պահանջով։
Հավաքը սկսվեց այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հայտարարեց, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը։
Ոստիկանությանը հաջողվել է Խորհրդարանի շենքի պողոտան ազատել ցուցարարներից։
Ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար։
