Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումը բավարար չէ, նրան պետք է մահապատժի դատապարտել, ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
«Թշնամին չի հաղթել և չի հաղթելու Գազայում և Լիբանանում: Այն, ինչ սիոնիստական ռեժիմն արել է Գազայում և Լիբանանում, հաղթանակ չէ, դա ռազմական հանցագործություն է», – ասել է Ալի Խամենեին։
