Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել:
Դրանք անցկացվում են Իրանի Արդաբիլ նահանգում՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները, սահմանային անվտանգությունը, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, մեծացնել ռազմական ներուժը, ընդլայնել պաշտպանական համագործակցությունն օպերատիվ և մարտավարական մակարդակներում:
