KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Փաշինյանը պահանջել է մինչև 2025թ.-ի գարունն ազատել Բրյուսովի շենքը

November 21, 2024
Share on FacebookShare on Twitter

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը, որին մասնակցել են բացառապես նախօրոք ցուցակագրված ուսանողներ և դասախոսներ։

Ըստ 24News-ի աղբյուրների, միջոցառման ավարտից հետո Փաշինյանն իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Փաշինյանը  տեղեկացրել է, որ այս երեք բուհերի միավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտել, իսկ Բրյուսովի շենքը պետք է ազատված լինի մինչև 2025 թ-ի գարնանը։

Ըստ մեր զրուցակցի, Անդրեասյանը փորձել է առարկել, որ տեխնիկապես դժվար է լինելու, սակայն վարչապետը մնացել է անդրդվելի ու պնդել, որ գործընթացի ժամկետը հստակ է, իսկ «եթե չեն հասցնում, թող մի շենքում երկու բուհ ժամանակավոր գործի»։

Ավելացնենք նաև, որ Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որ հայտնի է իր պրոիշխանական հայացքներով, գտնվել է գործուղման մեջ արտասահմանում, սակայն հատուկ այս հանդիպման համար վերադարձել է։

24News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ նույն Գյուրջինյանից, սակայն վերջինս կատեգորիկ հերքեց, թե Բրյուսովի շենքի հետ կապված խոսակցություն է եղել ու անգամ չսպասեց, որ հնչեցնենք միավորման հետ կապված հարցը։ «Չեմ լսել ես նման արտահայտություն: Այո’, հանդիպմանը ներկա եմ գտնվել, նորից եմ կրկնում, նման բան չեմ լսել: Հաջողություն», – կտրուկ ասաց նա ու անջատեց հեռախոսը։

© 24news

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր