Որովայնի վրա քնելը դժվարացնում է շնչառությունը եւ հանգեցնում ներքին օրգանների ճնշվելուն։ Այս մասին ռուսական «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում հայտնել է ռուս գիտնական Տատյանա Կրիմցեվան։ Նա մանրամասնել է, որ որովայնի վրա քնելիս՝ մարդու ողնաշարի պարանոցային հատվածը լարվում է։
«Ընդհանուր առմամբ՝ մասնագետները կարծում են, որ ամենից օգտակարը ձախ կողքին քնելն է։ Պատճառը՝ ներքին օրգանների դասավորվածությունն է»,- ամփոփել է Կրիմցեւան։ Տարածված կարծիքը, թե ձախ կողքի վրա քնելը վատ է ազդում մարդու սրտի աշխատանքի վրա, պարզապես նախապաշարմունք է։ Սրտի հետ խնդիր ունեցողներին նա խորհուրդ է տալիս ընտրել ավելի մեծ եւ հաստ բարձեր։ Իսկ ահա մեջքի վրա քնելը բավական հարմարավետ կարող է համարվել ողնաշարի համար։
© «Հրապարակ օրաթերթ»
