«Եվրոպան մեռնում է» – գրել է Իլոն Մասկը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով 2022 թվականին Եվրոպայում ցածր ծնելիության մասին հրապարակումը։
Նախկինում ձեռնարկատերն ասել էր, որ իրեն չափազանց անհանգստացնում է աշխարհում նկատվող ծնելիության անկումը։ Մասկի խոսքով՝ շատ քիչ երեխաներ են ծնվում, ուստի շուտով մարդկային պոպուլյացիան կսկսի նվազել։ Բացի այդ, նա ժողովրդագրական փլուզումն անվանել էր մարդկության առջև ծառացած ամենամեծ խնդիրը։
