KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային

November 25, 2024
Share on FacebookShare on Twitter

Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի արվարձանում Իսրայելի ռազմական հետախուզության Գլիլոտ բազայի ուղղությամբ: 

«Իսլամական դիմադրության մարտիկները բարձր ճշգրտության հրթիռներով հարձակվել են Գլիլոտ բազայի վրա, որը պատկանում է 8200 ռազմական հետախուզությանը Թել Ավիվի արվարձանում լիբանանա-պաղեստինյան սահմանից 110 կմ հեռավորության վրա»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Սա մեկ օրում Իսրայելի ռազմական օբյեկտների երրորդ գնդակոծությունն է:

«Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։

Շիա շարժման զեկույցների համաձայն՝ կիրակի օրվանից սկսած՝ սահմանի տարբեր հատվածներում Իսրայելի բանակի կենդանի ուժի կուտակման շուրջ 10 վայր է գրոհվել:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր