Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական՝ Մազզեի շրջանին, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ևս մեկ հարված հասցվել է Քուդսի շրջանում գտնվող բնակելի շենքին։
Ըստ РИА Новости-ի, հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլլահ» շարժման դեմ ինչպես Լիբանանում, այնպես էլ Սիրիայում:
