Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում գտնվող շենքին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հրթիռը խոցել է Սոդեկոյի և Ռաս ալ Նաբաայի (թաղամասերի) միջև գտնվող շենքը», – ասել է ականատեսներից մեկը: Նրա խոսքով՝ այս շենքում է գտնվում Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցության գրասենյակը։