KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված ձիուն

October 7, 2025
Share on FacebookShare on Twitter

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից դեպի Վերին Ճամբարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձին տեղում սատկել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի եղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Սևոյանը և Արթուր Ղազարյանը։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Սևանի  քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր