KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Գորիսից Երևան տեղափոխվող կալանավորը դիմել էր փախուստի

November 19, 2024
Share on FacebookShare on Twitter

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, տաք հետքերով, մոտ 30 րոպեում, հայտնաբերել ու վնասազերծել են այսօր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում դատարանի որոշմամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները Արմավիրի բանտից տեղափոխում էին Գորիսի բանտ, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմում է փախուստի։

Տեղում ոստիկաններն անցնում եմ ուժեղացված ծառայության ու պարեկներին ու համայնքային ոստիկաններին հաջողվում է փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել ու վնասազերծել փախուստի դիմածին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում և տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր