KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների. Պեսկով

November 20, 2024
Share on FacebookShare on Twitter

Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում այդպես է մեկնաբանել Reuters գործակալության հրապարակումն այն մասին, որ Պուտինը պատրաստ է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի քննարկմանը: 

«Նախագահն իրոք բազմիցս, իսկ ավելի ճիշտ, մշտապես,  հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։


Reuters-ը, վկայակոչելով ռուսաստանցի նախկին և ներկա 5 պաշտոնյայի, հայտնել էր, որ Պուտինը պատրաստ է քննարկել հրադադարի շուրջ համաձայնագիրը, սակայն բացառում է որևէ խոշոր տարածքային զիջում և պնդում է, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու հավակնություններից։ 

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր