Ամերիկացի մասնագետները պատասխանատու կլինեն «Tomahawk» թևավոր հրթիռների շահագործման համար, եթե դրանք մատակարարվեն Ուկրաինա, մինչդեռ ուկրաինական զորքերին կարող են նույնիսկ չսովորեցնել դրանց շահագործումը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ արևմտյան բարձրաստիճան ռազմական պաշտոնյայի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր Զելենսկու հետ հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը հանդիպելու իր մտադրությունը։ Թրամփը նաև ասել էր, որ գրեթե որոշում է կայացրել «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման վերաբերյալ, բայց ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Կիևը մտադիր օգտագործել դրանք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ շեշտել էր, որ այդ հրթիռների օգտագործումը կվնասի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին։
