KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Դալմայի այգիներում զինանոց է հայտնաբերվել

November 21, 2024
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ մի քաղաքացի ապօրինի զենք և զինամթերք ունի։ Մալաթիայի ոստիկանների կողմից՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքները տվել են դրական արդյունք։ Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Դալմայի այգիներում պահում է 44- օրյա պատերազմից հետո իր հետ այնտեղից բերած զենք ու զինամթերք։

Մալաթիայի ոստիկանները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մոտ 1,5 կմ շառավղով որոնողական աշխատանքների արդյունքում Դալմայի այգիների ջրատարի մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։

Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել է 9 հատ ատրճանակ, 5 հատ ինքնաձիգ, 4 հատ հրացան, 4 հատ տոզ, 1 աբրեզ հրացան, 4 հատ «ինքնաշեն» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «մոսի» տեսակի ինքնաձիգ, 1086 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ, 21 հատ նռնակ, 11 հատ պայթուցիչ, 5 հատ դատարկ փամփշտատուփ, 2 հատ կանաչ գույնի պայթուցիկ սարքի նմանվող առարկա, դեղնավուն փոշենման զանգված, 2 հատ կանաչ պայթուցիկ, 1 հատ պինդ դեղնավուն պայթուցիկ նյութ, 1 հատ սև տուփի մեջ գտնվող առարկա:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր