«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով․ Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա անխուսափելիորեն տանում է դեպի բացարձակ ավտոկրատիա և խայտառակ բռնապետություն՝ հանգեցնելով հազարավոր ու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պետության կործանմանը։
Պետության բարձրագույն արժեքը մարդն ու մարդու իրավունքներն ու ազատությունն են, այլ ոչ թե օրվա կառավարիչը և նրա շրջապատը։ Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է․․․ Իսկ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանն ամրացնելու է այդ հավերժության հիմքերը»։
