KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Հաղթանակ թաղամասում 34-ամյա տղամարդը ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 2 քաղաքացու․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

May 12, 2026
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխել երկու քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորներից մեկը Երևանի բնակիչ 40-ամյա Էդգար Զ․-ն է՝ «ձախ կզակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Յ․-ն է՝  «ձախ թուլակողի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ»։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված վնասվածքը ստացել են անհայտ անձի կողմից Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցրած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 34-ամյա Հարութ Ա․-ն, ով ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակին նմանվող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Յ․-ին և Էդգար Զ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր