KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Դպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում է

May 6, 2026
Share on FacebookShare on Twitter

Քանի որ առաջիկա օրերին պաշտոնապես մեկնարկելու է քարոզարշավը, պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, զգուշացնեմ, չհորդորե՛մ, այլ զգուշացնեմ ուսումնական հաստատություններում աշխատող մեր բոլոր քաղաքացիներին, որ օրենսդրության որևէ խախտման պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում նախընտրական քարոզչության խախտման դեպքի համատեքստում անդրադառնալով ուսումնական հաստատությունները քաղաքականացնելուն:

«Մեր Կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է: Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ: Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը, որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու, և նման ահազանգի պարագայում օրենքն ամբողջ խստությամբ գործելու է. օրենսդրական բոլոր կարգավորումները դրված են: Նախորդող տարիներին փոխել ենք կրթության ոլորտի բոլոր օրենքները և շատ հստակ մեխանիզմներ ենք նախատեսել, թե նման գործունեության պարագայում ինչ պետք է արվի և ինչպես: Կարող է լինել աշխատանքից ազատում, չեմ խոսում ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու մասին: Մենք ըստ անհրաժեշտության բոլոր քայլերը ձեռնարկելու ենք ահազանգերի դեպքում»,- ասաց նա:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր