ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ։ Լրագրողների առջև Օվալաձև աշխատասենյակում ելույթ ունենալով՝ նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն «ջախջախել է» Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ՀՕՊ և ռադիոլոկացիոն համակարգերը։ Ըստ Թրամփի՝ Իրանին «շատ քիչ հնարավորություններ են մնացել», ներառյալ հրթիռային զինանոցի միայն մի մասը։ Նա հավելել է, որ հրթիռների արտադրության հզորությունների մոտ 80%-ը, իր գնահատմամբ, ոչնչացվել է։ ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Թեհրանը միջուկային զենք չի ունենա՝ նշելով, որ «դա հասկանում են բոլորը»։
