«Երկու ամիս առաջ էլ հայտարարում էր, որ 1000 դրամով չեն կարողանում բարձրացնել, եթե բարձրացնեն բյուջետային աշխատողների աշխատավարձը չեն կարող տալ, էդ որտեղի՞ց ստացվեց 10 000 դրամ․ Կաշառք է, ուրիշ ոչինչ»,- այս մասին նշեց հարցված սյունեցիներից մեկը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք թոշակների բարձրացումը համարում են ընտրակաշառք։ «Փող է տալիս, որ ժողովուրդն իրեն ընտրի»,- նշեց մեկ այլ հարցված։
