«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարո՛ն Փաշինյան, մի՞թե ձեր հույսը մնացել է մարդկանց ահաբեկելը։ Այդ խրտվիլակները, որ մարդկանց սպառնում են աշխատանքից ազատելով, զինվորական հավաքների ուղարկելով, զրպարտելով, դրա՞նք են ձեր հույսը։ Դուք չե՛ք հաղթելու հունիսի 7-ին, դուք պարտվելու եք, իսկ նրանք, ովքեր մարդկանց ահաբեկում են, անպայման պատասխան են տալու։ Չի՛ ստացվելու սողոսկել օրենքից։ Ես գիտեմ, որ շատերը մտածում են՝ հնարավոր է սողալ այստեղից այնտեղ, բայց այս անգամ չի՛ ստացվելու։ Վերջապես այս երկիրը պետք է դառնա օրինականության և արդարության երկի՛ր»։
